«Չպետք է ընդունենք ցածր ստանդարտը․ որոշիր՝ որտեղ և ում հետ ես»․ Վլադիմիր Մարտիրոսյան
|   156  Այսօր,  14:42 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան Փաշինյանը իր գործողություններով, քաղաքական վարքով, բարոյահոգեբանական գործելաոճով տանի մեր հասարակությանը դեպի խելագարության կանխավարկածների դաշտ, մենք պետք է ամեն բան անենք օգնելու հասարակությանը, որ դա չդառնա նորմա, ստանդարտ, ընդունելի կարգ և ոճ: Որքան նա իր օրհասական խնդիրների լուծման համար մեզ իջեցնի իր ցածր քաղաքական մշակույթի որակին ու ոճին, մենք չպետք է ընդունենք այդ ցածր ստանդարտը, որպես մարտի դաշտ: Այլ կերպ ասած այս նյութը կարդացողներից որևէ մեկը իրեն չի կարող թույլ տալ արժեքային, տրամաբանական և գիտակից շղթայով վիճել նրա վարչական ռեսուրսի՝ դիցուկ Դիլիջանի «արու» քաղաքապետի կամ Օհանավանքի մատույցներում կիրակի օրը Փաշինանի՝ այլ ոչ թե Աստծո փառաբանմանը եկեղեցի եկած և վերջնականապես մթագնած միտք ունեցող մոլորյալներից որևէ մեկի հետ: Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն: Աղբյուրը`    Վլադիմիր Մարտիրոսյան | 
 - «Դժվարանում եմ սա արդարության կամ արդարադատության հաղթանակ համարել»․ Տաթևիկ Սողոյան7520:24
 - «Ներգրավված է 53 քննիչ, բայց չեն կարողանում ավարտել նախաքննությունը»․ Արամ Վարդևանյան13720:12
 - «Մայր Աթոռի գործունեության արդյունքում Քրիստոս չի կարողանում մուտք գործել հայ ժողովրդի սիրտ»․ Ստեփան Ասատրյան (տեսանյութ)13419:30
 - «Տեր Սարգիսը կաթողիկոսի բարեկամն է, խադավիկ է եղել»․ Ստեփան Ասատրյան (տեսանյութ)15619:24
 - «Ծնողներիս կյանքին վտանգ չի սպառնում»․ Սարիկ Մինասյան21319:00
 - «Մի օր սաղ կիմանանք՝ ով տարավ մեր երեխեքին կոտորեց, ով ինչ արեց»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)16318:48
 - «Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրվա՞ծ, թե՞ ես եմ մի բան սխալ հասկանում»․ Դանիել Իոաննիսյան13118:36
 - Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել28618:24
