«Հովհաննավանքի հարցը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհով»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
|   178  Այսօր,  14:54 «Մեզ համար ամենակարևոր հանգամանքն այն է, որ նման իրավիճակները պետք է լուծվեն միայն իրավական և օրինական ճանապարհով։ Հիմա ինչքանով իրավապահ համակարգը այստեղ նախաձեռնություն կդրսևորի և օրենքի սահմաններում իր պարտականությունները կկատարի՝ դա կտեսնենք: Ամեն դեպքում այս պահին մենք ունենք մտահոգություն, որ կա այդ հապաղումը, բայց սա է այն հիմնական և կարևոր ճանապարհը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ խոսելով Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին։ «Ինչ վերաբերում է Հովհաննավանքը զավթելուն, սա նաև հանցագործություն է, որովհետև այս դեպքում խախտվում է եկեղեցում ծառայող մյուս հոգևորականների գործունեությունը և ծիսաարարողական կարգը։ Ամեն դեպքում այս պարագայում ամենակարևոր պայմանը այն է, որ մեր իրավական համակարգը զբաղվի իր գործունեությամբ և պարտականություններով»,- հավելեց Տեր Եսային։ «Իսկ եթե իրավապահ համակարգը որևէ քայլ չանի, Մայր Աթոռը ի՞նչ է անելու»,- լրագրողի այս հարցին ի պատասխան Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց. «Կապրենք, կտեսնենք, հիմա ես որևէ կանխատեսում անել չեմ կարող։ Հարցի լուծմանն ուղղված մյուս ճանապարհները մեզ համար անընդունելի են, օրինակ, ասենք, ինչ-որ խմբով գնալ Հովհաննավանք, իրենց դուրս վռնդել այնտեղից, սա բախումների կարող է տանել։ Դրա համար այս առումով մենք ձեռնպահ ենք՝ հավատքով, հույսով, որ իրավապահները իրենց գործը կկատարեն»։ | 
 - «Նիկոլը մտավ Եկեղեցին բզիկ-բզիկ անելու վերջնափուլ»․ Հռիփսիմե Առաքելյան021:18
 - «Դժվարանում եմ սա արդարության կամ արդարադատության հաղթանակ համարել»․ Տաթևիկ Սողոյան11620:24
 - «Ներգրավված է 53 քննիչ, բայց չեն կարողանում ավարտել նախաքննությունը»․ Արամ Վարդևանյան16920:12
 - «Մայր Աթոռի գործունեության արդյունքում Քրիստոս չի կարողանում մուտք գործել հայ ժողովրդի սիրտ»․ Ստեփան Ասատրյան (տեսանյութ)17019:30
 - «Տեր Սարգիսը կաթողիկոսի բարեկամն է, խադավիկ է եղել»․ Ստեփան Ասատրյան (տեսանյութ)17519:24
 - «Ծնողներիս կյանքին վտանգ չի սպառնում»․ Սարիկ Մինասյան22919:00
 - «Մի օր սաղ կիմանանք՝ ով տարավ մեր երեխեքին կոտորեց, ով ինչ արեց»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)16718:48
 - «Նարեկ Կարապետյանն է իրականությունից կտրվա՞ծ, թե՞ ես եմ մի բան սխալ հասկանում»․ Դանիել Իոաննիսյան14018:36
