Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սուտ խոսքեր են, թե՝ խոնարհվում ենք ձեր առաջ․ մեզ հալածում են»․ Արսեն Ղուկասյանի մայր

«Սուտ խոսքեր են, թե՝ խոնարհվում ենք ձեր առաջ․ մեզ հալածում են»․ Արսեն Ղուկասյանի մայր
309
Այսօր, 16:36

«Բոլորդ էլ գիտեք, որ Արսենն անմեղ է, ոչ ոքի չի հարվածել»,- անհետ կորած զինծառայողի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա մայրը։ «Ինձ պետք չի էն սուտ խոսքերը՝ թե խոնարհվում ենք ծնողների առաջ, մեզ հալածում են։ Դիմում-բողոքս մերժեցին, որտեղ խնդրել էի, որ Արսենի խափանման միջոցը փոխեն, քանի որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Եթե դատավորը խիղճ ունի, պետք է այս ամենը հաշվի առնի»,- ասաց Արսեն Ղուկասյանի մայրը՝ հավելելով․ «Դաժան կերպով վարվեցին երեխուս հետ, շտապօգնություն էր եկել դատարան, վատացել էր, չթողեցին մի հատ մոտենամ, ոչ մի օգնություն չէին ցուցաբերել Արսենին»։
Հիշեցնենք՝ Հիշեցնենք՝ ՊՆ դիմաց ՌՈ ծառայողների հետ միջադեպ էր տեղի ունեցել, որից հետո Արսեն Ղուկասյանը կալանավորվել էր։
Փաստաբանի հաղորդմամբ այսօր առաջնահերթ պետք է քննարկվի Արսեն Ղուկասյանի կալանքը փոխելու հարցը։

Արսեն Ղուկասյանի մայրը՝ որդու կալանքի մասին