Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչն էլ ընթացք չի տալիս գործին. «Ժողովուրդ»

21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչն էլ ընթացք չի տալիս գործին. «Ժողովուրդ»
81
Այսօր, 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Կիրակի օրով Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչը այլևս չի հետաքրքրվում այդ գործով: Նոր ծանուցումներ չկան, իսկ հոգևորականների՝ քննչական գնալու պատրաստակամությունը փաստացի մերժվում է:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարության միջոցով տեղեկացրին, որ 19 քահանայի և 2 սարկավագի փոխանցվել են Քննչական կոմիտեի ծանուցագրեր կիրակի օրը՝ ժամը 9։00-ին, հարցաքննությանը ներկայանալու պահանջով։ Հասկանալի է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ էր՝ Հովհաննավանքում կայանալիք պատարագից առաջ մյուս բոլոր հոգևորականներին Արագածոտնի թեմից «հավաքելու» նպատակով, որպեսզի Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա), Նիկոլ Փաշինյանին դիմավորեր վանքում, պատարագ մատուցեր և հաղորդություն տար: Ծանուցման հեղինակը Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանն էր
Հոգևորականների պաշտպաններից փորձեցինք տեղականալ, թե ինչ ընթացք ունեցավ ծանուցումների գործը. պարզվեց՝ ոչ մի ընթացք չկա: Փաստաբաններից տեղեկացանք, որ շաբաթ օրվանից հետո որևէ մեկը ծանուցում չի ստացել, հոգևորականների կողմից հայտնված պատրաստակամությունը՝ մեկ այլ օր ներկայանալու Քննչական կոմիտե, փաստացի մերժվել է:
Հիշեցնենք, որ այս կիրակի էլ է Նիկոլ Փաշինյանը որոշել կարգալույծ հռչակված քահանայի մասնակցությամբ պատարագի մասնակցել»։