«Իշխանափոխության գործողությունների ժամանակացույց պետք է մշակվի և իրացվի»․ Ոսկան Սարգսյան
![]() 126 Այսօր, 02:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ամեն օր Սևանա լճում ձկնորսները ռետինե, փչովի նավակներով ձկնորսության են դուրս գալիս։ Նավակում 2 ձկնորս են, մեկը թիավարում է, մյուսը ուռկանը նետում է լիճ, այն որսով դուրս հանում։ Ջկնորսի մեկ անզգույշ, անհավասարակշիռ շարժումը կարող է ճակատագրական լինել, նավակում հավասարաշռությունը կխախտվի, այն կշրջվի՝ ձկնորսներին գցելով սառը ջրերի խորքը, որտեղից փրկվելու հավանականությունը քիչ է։ Ցավոք ձկնորսի նավակի մեջ տիրող հավասարակշռություն, գործողությունների ներդաշնակությունն ու համակարգումը չկա Հայաստան պետության կառավարման մեջ։ Տարբեր բնագավառներից հիմնարար գիտլիքներ չունեցող Նիկոլ Փաշինյանը իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը, հեռախոսային հաղորդագրություներով տարբեր ոլորտների պաշտոնյաների է ազատում։ Նա խախտելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանության ճյուղերի տարանջատումը՝ գործադիր, օրենսդիր, դատական համակարգերը լիովին վերահսկելով՝ այժմ արդեն Հայ առաքելական եկեղեցուն է փորձում տիրել, որքան էլ դա փորձելով արդարացնել եկեղեցին բարեփոխելու, մաքրագործելու անհրաժեշտությամբ։ Գործողությունների համակարգում չկա ընդդիմության մեջ, որպեսզի իշխանությանը հեռացնելու համար քաղաքական ուժերի համակարգող խորհուրդ ստեղծվի, իշխանափոխության ճանապարհային քարտեզ, գործողությունների ժամանակացույց մշակվի և իրականացվի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իշխանափոխության գործողությունների ժամանակացույց պետք է մշակվի և իրացվի»․ Ոսկան Սարգսյան
12502:06
«Անցակետերի կնիքների վրա այլևս չկա Արարատ լեռան պատկերը․ դեռ կռիվ ենք տալու»․ Էդմոն Մարուքյան
295Երեկ, 23:18
«Ստերով ձայն է մուրում, որպեսզի նորից պահի իր աթոռը»․ Արսեն Նիկողոսյան
217Երեկ, 23:06
Ավտովթար՝ Արարատի մարզում․ կամ 1 զոհ, 1 վիրավոր
265Երեկ, 22:36
«Կառավարությունը 2026-ին ՀՀ-ում փակելու է 247 դպրոց». Նաիրի Հոխիկյան
266Երեկ, 22:00
«75-ամյա Ժաննա Անտոնյանին գտել են Մարգարայի դաշտերում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
539Երեկ, 21:14
Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան «պաչիկներ» է բաշխում պարեկներին (տեսանյութ)
362Երեկ, 19:42
«Բաց նամակ գլխավոր դատախազին և Դատավորների էթիկայի հանձնաժողովին»․ Ղևոնդ Պապոյան
193Երեկ, 19:12
