«Ծոփքում հայտնաբերված արամեատառ արձանագրությունը կարևոր նշանակություն ունի». Միքայել Բադալյան

Ուրարտագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «2017 թվականին թուրք հետազոտողների կողմից պատմական Հայաստանի Ծոփք նահանգի տարածքից հայտնաբերվել է երկկողմանի արամեատառ արձանագրություն: Այն գտնվել է Ռաբաթ ամրոցի տարածքից: Հետաքրքիր է, որ այդ ամրոցում առկա են մի շարք ժայռափոր դամբարաններ, ժայռափոր թունել, որոնք, ըստ երևույթին, թվագրվում են անտիկ ժամանակաշրջանով:
Համաձայն թուրք հետազոտողների թարգմանության՝ արձանագրության մի կողմում հիշատակվում է Միթրա… անձնաունը: Այդ անվան երկրորդ հատվածը հստակ չէ:
Իսկ արձանագրության հակառակ կողմում հաղորդվում է Երվանդի տան, ինչպես նաև՝ Արզախա անձնանվան մասին, ում հայրը հիշատակված է GLWN… ձևով:
Այս արձանագրությունը չափազանց կարևոր նշանակություն ունի Հին Հայաստանի մի շարք կարևոր հարցերի ուսումնասիրության համար: Սկզբնամասում Միթրա… ձևով հիշատակված դիցակիր անվան փաստը հուշում է, որ Ծոփքի տարածաշրջանում ևս կարող էր տարածված լինել Միթրա-Միհրի պաշտամունքը: Այս առումով, օրինակ հետաքրքիր է Վանա լճի շրջանից գտնված և այժմ անգլիական մի մասնավոր հավաքածուում պահվող դրամի արամեատառ գրությունը, որն առաջարկվել է ընթերցել որպես «Միհրդատ՝ արքա Տոսպի»: Այս փաստերը վկայում են Հին Հայաստանում Միհրի պաշտամունքի կարևորության մասին…
Նորահայտ արամեատառ արձանագրության հակառակ կողմում Երվանդի տուն հիշատակությունը փաստում է, որ Ծոփքը գտնվել է Երվանդունիների տիրապետության տակ: Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, հավանաբար Ծոփքի տեղի տարածքի կառավարիչ է եղել GLWN …ի որդի Արզախան, ում երկիրն էր MT-ն:
Ցավոք, արձանագրությունը և նշված մյուս կառույցների վերաբերյալ թուրք գործընկերների հոդվածը աչքի չի ընկնում հայկական աղբյուրների խորը հետազոտությամբ:
Տվյալ ժամանակաշրջանով զբաղվող մասնագետների համար այս արձանագրության համակողմանի ուսումնասիրությունը հետաքրքիր հեռանկարներ բացի: Գուցե հնարավոր լինի նույնականացնել, թե Ռաբաթը հայկական աղբյուրների, որ ամրոցը կարող է լինել:
Հուսանք, նաև որ մի օր մեր մյուս թուրք գործընկերները կհրատարակեն պատմական Հայաստանի Զեռնակի թեփե հնավայրում բացված տպավորիչ կառույցների վերաբերյալ աշխատություններ և այնտեղ հայտնաբերված արամեատառ արձանագրությունների տեքստերն ու դրանց ընթերցումները…»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12