Կիրակի, 02 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլ Փաշինյա՞նն է արդար, թե՞ Աստված»․ լրագրողը՝ Գևորգ Պապոյանին

«Նիկոլ Փաշինյա՞նն է արդար, թե՞ Աստված»․ լրագրողը՝ Գևորգ Պապոյանին
206
Այսօր, 10:24

«Եկեղեցին էլ պառակտեցինք սևերի ու սպիտակների, սենց պառակտելով ո՞ւր ենք գնում»,- Հովհաննավանքում դիմելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ո՞վ ա պառակտում, եկեղեցին․ պառակտում ա էն մարդը, ով ուխտադրժության բոլոր մակարդակները խախտել ա ու պղծել ա, էդ մա՞րդը, թե՞ մենք, որ ասում ենք՝ էդպիսին չպիտի լինի մեր եկեղեցին»,- ասաց նախարարը։ «Նիկոլ Փաշինյա՞նն է արդար, թե՞ Աստված»,- հարցրեց լրագրողը։ Պապոյանն ասաց՝ փիլիսոփայական հարցերի չի պատասխանում․ «Արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել, ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մյուսում՝ աստվածային»։

«Նիկոլ Փաշինյա՞նն է արդար, թե՞ Աստված»․ լրագրողը՝ Գևորգ Պապոյանին