Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դաշտը ղալմաղալներով լցնելով` լավ էլ հաջողացնում են հիշողությունը ջնջել». Կարեն Վրթանեսյան

«Դաշտը ղալմաղալներով լցնելով` լավ էլ հաջողացնում են հիշողությունը ջնջել». Կարեն Վրթանեսյան
300
Երեկ, 17:48

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆրանսիայի դեսպանատան ցանկապատին փակցրած պաստառը հիշեցրեց, որ այս տարի Մուսա-Լեռան ինքնապաշտպանության 110-ամյակն էր։
Ու հասկացա, որ այս տարի ոչ մի պաշտոնական կամ կիսապաշտոնական հիշատակում չի եղել ո՛չ Մուսա-Լեռան ինքնապաշտպանության, ո՛չ Վանի հերոսամարտի, իսկ հայերի ցեղասպանության տարելիցը, մեծ հաշվով, ընդամենը մի քանի ժամ մնաց մեդիաօրակարգում։
Թվում է թե անհնարին է ջնջել հիշողությունից այն, ինչ մանկուց գիտեինք, բայց ամեն օր դաշտը պղտոր ու գերհուզական ղալմաղալներով լցնելով, անընդհատ ճգնաժամեր ստեղծելով ու հարձակումներով լավ էլ հաջողացնում են հիշողությունը ջնջել»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան