Կիրակի, 02 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ինչո՞ւ է Հանրայինը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը»․ Հակոբ Կարապետյան

«Ինչո՞ւ է Հանրայինը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը»․ Հակոբ Կարապետյան
225
Այսօր, 14:36

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասկանալու համար, թե ինչ խորը դերմոկրատիայի պայմաններում ենք ապրում, բավական է նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակում է Հովհաննավանքի «պատարագը»։
Օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը պարբերաբար հեռարձակում է Աբովյանի նորակառույց եկեղեցում տրվող պատարագները, և դա կարելի է հասկանալ՝ «Կենտրոնը» մասնավոր ալիք է և մեծ հաշվով, ֆինանսավորվում է նույն աղբյուրից, որից կառուցվել է այդ եկեղեցին։ Իսկ ինչո՞ւ, ի՞նչ հանրային անհրաժեշտությունից ելնելով է Հովհաննավանքի միջոցառումը հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության ալիքով։ Ընդ որում, էսօր ո՛չ տաղավար տոն է, ոչ մի այլ կրոնական առիթ։
Հիշեցնեմ նաև, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ իր «եկեղեցական» գործերով զբաղվում է որպես պարզ քրիստոնյա և ոչ որպես վարչապետ։ Արդ, կրկին, ինչո՞ւ է իմ Հանրային հեռուստաընկերությունը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը։ Ոչ թե Civic.am-ը, ոչ թե Free News-ը, ոչ թե այլ կուսակցական կամ մասնավոր լրատվամիջոց, այլ իմ, քո, բոլորիս Հանրային հեռուստաընկերությունը»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան