Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրված գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիի հետ։
Հանդիպման մեկնարկին նախագահը շնորհավորել է ընտրված տնօրենին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կշարունակի սերտանալ։
«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր համագործակցությանը պայմանավորված նաև հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության խնդիրներով։ Վստահեցնում եմ Ձեզ նաև, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու Ձեր նախաձեռնություններին, միտված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- նշել է նախագահը։
Խալեդ Ալ-Անանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստան այցելել է երեք անգամ և ջերմ տպավորություններ ունի մեր երկրից, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ կշարունակի ակտիվ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել են մարդկության պատմության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության ու այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը համակարծիք են եղել, որ մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն հասարակությունների զարգացման, ժողովուրդների փոխըմբռնման ու համերաշխության ամրապնդման գործում։
Զրույցի ընթացքում շեշտվել է, որ կրթության և մշակույթի միջոցով հնարավոր է ձևավորել հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որն էլ իր հերթին հիմք է դառնում խաղաղության մշակույթի կայացման համար։
Հանդիպմանն ընդգծվել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո իրականացվող նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային խաղաղության ու մարդկային արժեքների պահպանման տեսանկյունից, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
161Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
26830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
43828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
45728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
43927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
36927.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
37627.10.2026, 10:12