Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Եկեղեցաշինության աննախադեպ թռիչք` շնորհիվ Վեհափառ Հայրապետի». Անժելա Թովմասյան

«Եկեղեցաշինության աննախադեպ թռիչք` շնորհիվ Վեհափառ Հայրապետի». Անժելա Թովմասյան
241
Երեկ, 21:36

«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի գրառումը. «Վեհափառ Հայրապետի հետ շփվել եմ երկու անգամ։ Նա ունի այն հանդարտ ձգողականությունը, որ բնորոշ է մտածող ու հավատավոր մարդկանց. քո խոսքից առանձնացնում է առաջնայինն ու խոսում կարևորի մասին զարմանալի խորը իմացությամբ...
Երրորդ Հանրապետությունը Հայոց Պատմության վերջին 700 տարվա մեջ եկեղեցաշինության (բառի բոլոր իմաստներով) աննախադեպ թռիչք էր շնորհիվ Վեհափառ Հայրապետի։
26 տարվա ընթացքում Վեհափառի ջանքերով վերակառուցվել-կառուցվել է
1. ավելի քան 250 եկեղեցի ու վանք,
2. բազմաթիվ նոր թանգարաններ,
3. տասնյակից ավել կրթական-երիտասարդական կենտրոններ,
3. բժշկական կենտրոններ (ներառյալ Իզմիրյան կենտրոնը),
4. բարեգործական ճաշարաններ,
5. Հայաստան են բերվել 32 սրբազան մասունքներ,
6. հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքներ ստացել են օգնություն,
7. հարյուրավոր ուսանողներ ստացել են կրթաթոշակներ,
8. ստեղծվել է զինվորական հոգևոր ծառայություն,
9. վերադարձվել են գերի ընկած տասնյակ զինվորներ ու քաղաքացիներ,
10. Արցախի շրջապատված ժողովրդին է հասցվել հարյուրավոր տոննաների օգնություն
և այլն, և այլն...
Հիմա էլ Վեհափառը իրեն բնորոշ հանգստությամբ դիմադրում է եկեղեցու դեմ գրոհող չարքերին։
Շնորհավոր մեր Վեհափառի գահակալման 26 ամյակը»։

Աղբյուրը`   Անժելա Թովմասյան