Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Պետություն ստացվում է կառուցել այն ազգերի մոտ, ում մոտ պետականությունն ազգից ավելի բարձր է». Արգիշտի Կիվիրյան

«Պետություն ստացվում է կառուցել այն ազգերի մոտ, ում մոտ պետականությունն ազգից ավելի բարձր է». Արգիշտի Կիվիրյան
146
Երեկ, 22:42

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան ասեմ։ Գլոբալ առումով պետություն ստացվում է կառուցել այն ազգերի մոտ, ում մոտ պետականությունը ազգից ավելի բարձր է։ Ով հանուն պետականության պատրաստ է զոհաբերել ողջ ազգին, կամ բնիկ ազգին փոխարինել այլ զանգվածով։ Նայեք Թուրքիային, իրենց մեջ թուրքական արյունը կամ չկա, կամ չնչին ա, ստեղծված մահմեդականություն ընդունած հույների ու հայերի բազայի հիման վրա, ալբանական վերնախավով, հարյուր տարի առաջ ստեղծման պահին իրենք անգամ լրջորեն քննարկում էին, թե պետությունը ու ազգը ոնց կոչեն, Թուրքիա, թե Անատոլիա, իրենց էլ թուրքեր թե անատոլիացիներ։ Անգամ լեզվի հարցը միանշանակ չէր, քանի որ երկար դարեր Օսմանյան արքունիքի պաշտոնական լեզուն պարսկերենն էր, իսկ դիվանագիտության լեզուն՝ հունարենը, որոշ շրջանում՝ սլավոներենը։ Նույնն Ադրբեջանը, որտեղ նույնպես թուրքական էլեմենտը իսպառ բացակայում է, եւ այն ստեղծվել է իսլամ ընդունած տեղացի հայերի, իրանալեզու ժողովուրդների ու աղվանական ցեղերի բազայի վրա։ 100 տարի առաջ, երբ Բաքվում հրատարակվեց թուրքալեզու առաջին պարբերականը, տեղական էլիտաները հրատարակիչներին ուղղակի կոչ էին անում վերացնել, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի ստորադաս զանգվածների լեզուն պարտադրել իրենց։ Ուղղակի 100 տարի առաջ տեղի մահմեդականներին մի պետական միավորի մեջ հավաքելու համար ընտրվեց աշխարհագրական այդ անվանումը, իսկ լեզուն էլ թուրքերենը, քանի որ այդ լեզվին տիրապետում էին բոլորը ու այդ զանգվածին պետք էր կտրել Պարսկաստանից։ Հիմա եթե հայերի դեմը դնեն, փրկվում ա ազգը, թե Հայոց պետությունը, 99,9 տոկոսը անվերապահորեն կընտրի ազգը։ Ու մինչեւ չստեղծվի մի իրավիճակ, որ գոնե էլիտաները ընտրեն պետությունը, հայերի պետականություն ունենալը միշտ լինելու ա հարցականի տակ։ Սա դաժան մոդել ա, բայց դե քաղաքականության ընկալումը միջակ ուղեղների համար չի»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան