«Հայերի պասիվացումն ու ակտիվացումն ինչ-որ մեկի ինժեներիայի արդյունք է». Արգիշտի Կիվիրյան
![]() 120 Այսօր, 00:12 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ ու շատ տարիներ առաջ էր։ Հայաստանից դուրս նստած էի մի միջավայրում, որտեղ մարդիկ քննարկում էին կովկասյան մի շարք հարցեր, այսպես ասած, կոնֆեդերացիայի հարցերը։ Ինչեւէ։ Այդ ժամանակ մեկը ներկայացնում էր չեչենների հարցը, որ պետք ա հրահրել պատերազմ Մոսկվայի դեմ։ Ինքը բացատրում էր, որ վստահ ա, որ չեչենները այդ պատերազմը իհարկե կպարտվեն, բայց այդ կրակի ու արյան մեջ կվերանան չեչենական ազգային տեյպերը, ու վերջապես կսկսի ձեւավորվել չեչենական ազգը։ Ու ինչքան դաժան լինի այդ պատերազմը, այնքան ազգի ձեւավորումը կլինի արդյունավետ։ Որոշ ժամանակ անց սկսվեց ռուս-չեչենական պատերազմը, որը խլեց մոտ 100 հազար մարդու կյանք, բայց հիմա որ նայում ես, իրոք այդ պատերազմում վերացավ ամենակարեւոր ինստիտուտը, որը դարեր շարունակ խոչընդոտում էր չեչեններին ձեւավորել ազգ ու պետություն՝ տեյպական համակարգը։ Հիմա իրենք արդեն ազգ են, իսկ մնացածը արդեն կախված ա ժամանակից ու հանգամանքների դասավորությունից։ Սա ցույց ա տալիս, որ կան մարդիկ, ովքեր ընդունակ են հաշվարկել ու իրականացնել քաղաքական, ազգային ու պետական երկարատեւ ինժեներիա։ Այդ պրիզմայով որ նայում եմ Արցախյան ազգային-ազատագրական պայքարին, այն հանդիսացավ գտածո հենց Ադրբեջանի համար, քանի որ դրա արդյունքում մահմեդական խայտաբղետ զանգվածից վերջնականապես հնարավոր եղավ ձեւավորել ադրբեջանական քաղաքական ազգը։ Իրենց ներկայիս վերելքը պայմանավորված է հենց դրանով։ Ընդ որում, եթե առաջին փուլում չլիներ իրենց պարտությունը, դա հաստատապես չէր ստացվի։ Այդ ամենը՝ քաղաքական ազգի ձեւավորումը եփվեց ու ձւավորվեց հենց պարտության տարիներ ընթացքում՝ ռեւանշի մշտական ձգտումով։ Իսկ երբ իրենց մոտ այդ ազգային ձեւավորման փուլը ավարտվեց, ոնց որ կախարդական փայտիկի մի հարվածով ստեղծվեցին բոլոր պայմանները իրենց հաղթանակի ու Արցախյան հարցի վերջնական լուծման համար։ Ընդ որում, միմիայն այն փաստը, թե ոնց հայերը այսքան հեշտ հանձնվեցին ու համակերպվեցին Արցախյան ազգային ազատագրական պայքարի ավարտի հետ, թե ոնց հայկական բոլոր ինստիտուտները եւ էլիտաները ձեւավորեցին կատարյալ պասիվություն ու համակերպվածություն, թողնում են բազմաթիվ հարցեր։ Դա լինում է միմիայն այն պարագայում, երբ այդ ամենը ոչ թե քո, այլ ինչ-որ մեկի ինժեներիայի արդյունք է, որ երբ պետք ա, քեզ միացնում ու ակտիվացնում են, երբ պետք չի, ուղղակի՝ անջատում։ Հարցերը շատ շատ են»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Բանաստեղծ Հուսիկ Արան իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
9404:06
«Ժողովրդի վերաբերմունքը հուսադրող է». Հայկ Աթոյան
11003:06
«Ամեն օր, ամեն ժամ դու հաստատում ես, որ ծախված շուն ես». Սուրեն Ներսիսյան
15701:06
Բեռլինում սիրիացի է ձերբակալվել ահաբեկչական հարձակում պլանավորելու կասկածանքով
25000:53
Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն աջակցում է Մայր աթոռին (տեսանյութ)
12500:36
«Հայերի պասիվացումն ու ակտիվացումն ինչ-որ մեկի ինժեներիայի արդյունք է». Արգիշտի Կիվիրյան
11900:12
Ձերբակալվել են Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին
19100:06
Ուկրաինայում գերի ընկած հյուսիսկորեացի զինվորները խնդրում են իրենց տեղափոխել Հարավային Կորեա
31500:00
