Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, հայտնաբերվել է 250 կիլոգրամանոց ավիառումբ

Էստոնիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, հայտնաբերվել է 250 կիլոգրամանոց ավիառումբ։ ERR-ի՝ փրկարարական ծառայությանը հղումով, վտանգավոր առարկան հայտնաբերվել է նոյեմբերի 2-ի առավոտյան՝ Օվեր գյուղի մոտ։ Գործակալությունը պարզաբանել է, որ տեղի բնակիչը հայտնաբերելու մասին հայտնել է ժամը 8:30-ի սահմաններում՝ անտառում զբոսնելիս պատահաբար հանդիպելով ավիառումբի նմանվող մեծ մետաղական առարկայի։
Ժամանած մասնագետները հաստատել են, որ դա իսկապես 250 կիլոգրամանոց ավիառումբ է և սկսել են դրա ոչնչացման նախապատրաստական աշխատանքները։ Բնակիչներին զգուշացվել է, որ տեղում կլինեն ռումբի վնասազերծման մասնագետներ։ Զինամթերքի ծագումը և տեսակը դեռևս չեն բացահայտվել։
Դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների պատճառով լարվածության աճի ֆոնին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ, Լեհաստանի օդային տարածք են մտել 19 ռուսական անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը Բելառուսից է։ Սեպտեմբերի 20-ին Էստոնիայի օդային տարածքը խախտել են երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ։
ՆԱՏՕ-ն Մոսկվայի գործողությունները որակեց՝ որպես «աճող անպատասխանատու վարքագիծ», իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարեցին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կպաշտպանի իր տարածքի «յուրաքանչյուր դյույմը» և կօգտագործի «բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական միջոցները՝ իրեն պաշտպանելու և բոլոր սպառնալիքները կանխելու համար»։
Նմանատիպ միջադեպեր տեղի ունեցան նաև Լիտվայում. հուլիսի վերջին անօդաչու թռչող սարքը, որը, ըստ Delfi-ի աղբյուրների, արձակվել էր Բելառուսից, խախտել է երկրի օդային տարածքը, թռել է Վիլնյուսի մոտ և վթարի ենթարկվել վարժանքների վայրում։ Հրատարակության աղբյուրներն այդ ժամանակ նշել էին, որ Ռուսաստանը փորձարկում է Լիտվայի օդային պաշտպանության հնարավորությունները և հոգեբանական ճնշում է գործադրում տեղի բնակիչների վրա։

Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
3919:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
4418:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
9518:28
«ԱԺ-ում պետք է բացել անգրագիտության լիկկայան, որ պատգամավորները հաշվել սովորեն»․ Ոսկան Սարգսյան
5718:00
«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան
6717:30
«Մայիսին փոխել էին մինչև օդանավակայան ասֆալտի ծածկույթը, օգոստոսին նորից ասֆալտապատում են»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
5717:18
«Երևանում կառավարման առումով բարդակ է»․ Ոսկան Սարգսյան
5617:12
«Սկզբից պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»․ Տարոն Սիմոնյան
5717:00