«ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն ուղղորդվում է անձամբ Ալիևի կողմից»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 227 Երկուշաբթի, 03 նոյեմբերի, 2025 թ., 17:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետության պատմությունը խեղաթյուրող գրքի շնորհանդեսի մասին։ Նյութի նախաբանում գրված է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարված յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի վճռականորեն հայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականության մասին։ Սա ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ամբողջ ազգը մոբիլիզացնելու ուժ»։ Հետո նշվում է, որ ոմն Թելման Գասիմով գիրք է գրել հետևյալ վերնագրով․ «Իրևան. Յուրաքանչյուր քար պատմություն է»։ «Գիրքը ներառում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի տարբեր ժամանակներում արտասանված ելույթներից հատվածներ՝ վերջին երկու դարերի ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, թշնամու կողմից այս հին հողերի մասնակի օկուպացիայի և մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման վերաբերյալ»,- նշում է աղբյուրը։ Դե կասեք՝ հերթական խեղաթյուրումն է, հատկապես, երբ վերոնշյալ հեղինակը ներկայանում է որպես «Գիտահետազոտական հասարակական միության նախագահ»։ Բայց ո՞րն է այս նյութի մեջ հետաքրքրականը։ Նյութի վերջում գրված է․ «Նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերի վարչության քաղաքական հետազոտությունների և վերլուծական բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը, պատգամավոր Ազեր Ալլահվերանովը և միջոցառմանը մասնակցող այլ ելույթ ունեցողներ իրենց ելույթներում ափսոսանք հայտնեցին, որ հայ վանդալները ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող հին բնակավայրերի, ամրոցների, պալատների, քարավանատների, կամուրջների և կրոնական տաճարների մնացորդները՝ մեր ժողովրդին պատկանող հուշարձանները, համաշխարհային հանրությանը ներկայացրել են որպես «հայկական հուշարձաններ»։ Նրանք նշեցին, որ քանի որ այդ հուշարձանները ժամանակին չեն ուսումնասիրվել ադրբեջանցի հետազոտողների կողմից, այդ տարածքներում բնակություն հաստատած հայերը օգտվել են դրանից և երկար ժամանակ փորձել են «հայաֆիկացնել» դրանք»։ Այսինքն՝ նախագահի աշխատակազմից մարդ է գնացել, որ ելույթ ունենա ու ցույց տա, որ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն ուղղորդվում է անձամբ Իլհամ Ալիևի կողմից։ Վերջինս, հիշեցնեմ, 2022 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։ Այսպիսով, օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի պրոպագանդան։ Անում են դա ագրեսիվ կերպով, թեթև թաքուն, բայց հստակ ինստիտուցիոնալ ձևով։ Հարցն այն է՝ ո՞վ է իրականում խաղաղասեր, ով սա տեսնում է ու ասում՝ եկեք ժամանակին ռիսկերը կասեցնենք, օգտագործենք ԱՄՆ միջնորդությունը ու փակենք այս թեման, թե ով է ստում, որ բացառիկ փուլ է բացվել։ Դատեք ինքներդ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց». Աննա Հակոբյան
13012:24
«Արսեն Թևոսյանը մանկահասակ երեխաներ ուներ». մանրամասներ՝ արցախցի երիտասարդի ինքնասպանությունից
23112:00
«Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
12511:12
«Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, Ադրբեջանը զորահանդես է անցկացնում». Տիգրան Աբրահամյան
10010:30
Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի (տեսանյութ)
21410:01
«Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հակասահմանադրական օրակարգ է»․ Սուրեն Սուրենյանց
16809:36
Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
18709:12
Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»
16509:06
