«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
![]() 177 Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 11:06 Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիր»։ «24 ժամվա ընթացքում ընկերներս և ես կարողացանք բացահայտել 3 կեղծ դպիրի կամ դպիրի հագուստով հանդես եկողների, որոնք Հովհաննավանքում մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կեղծ պատարագին։ Բացահայտեցինք հաջորդ դպիրին, խոսքը Արթուր Հակոբյանի մասին է։ Նա «Շեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է, նաև հանդիսանում է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման անդամ, այդ շարժումը կար 2018-ի իշխանափոխությունից հետո, վայելում էր իշխանությունների աջակցությունը։ Նա եղել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցը և մինչև այսօր էլ մնում է, և Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցելով է ցույց տալիս իր հավատարմությունը։ Շատ բան հրապարակային հայտնի չէ նրա մասին, միայն իր ֆեյսբուքյան էջից կարելի է հասկանալ, որ ոչ այդքան հազվադեպ սիրում է կիսվել կիսամերկ կանանց լուսանկարներով, ինչ-որ գրառումներով։ Ահա հերթական անձը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը պատկերացնում «մաքրումը» Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցու։ Փաշինյանը, փաստորեն, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին պատկերացնում է «մաքրել» կեղծ դպիրներով և կիսամերկ կանանց լուսանկարներով կիսվող քաղաքացիական անձով, որոնք որևէ կապ չունեն ՀԱԵ բովանդակության և փիլիսոփայության հետ»,- ասում է Մուրազին: Աղբյուրը` Բորիս Մուրազի |

«Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ինքնիշխանությունը հավերժ մնա Իսրայելի ձեռքում». Նեթանյահու
2217:30
Ածխաջրերի ցածր պարունակությունը սննդակարգում մեղմացնում է շիզոֆրենիայի ախտանշանները. JAMA
8717:07
«Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը հենց դեկտեմբերի 7-ին, խորքային ծանր մտորումներ է առաջացնում». Վահե Հովհաննիսյան
10016:48
«Չինաստանում պարզվել է, որ աստիճանները 190 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են»․ SCMP (լուսանկար)
14416:43
«Այս շարժման վերջում անիծված է լինելու նոր կաթողիկոսը, եթե իհարկե Նիկոլ Փաշինյանին հաջողվի փոխել». Միքայել Մինասյան
13316:30
«Շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան»». Հայր Ասողիկ Կարապետյան
13816:18
Հարավային Կորեայում միայնակ տարեց մարդկանց ռոբոտ-թոռներ են տրամադրում (լուսանկար)
16216:00
«Փաշինյանի «պատարագը» տիրադավները ձախողել են». Վահե Սարգսյան
20115:18
