«Կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»․ Տեր Տարոն քահանա Հունանյան
![]() 331 Երեքշաբթի, 04 նոյեմբերի, 2025 թ., 16:54 «Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ «չեք կարծո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում»։ «Տեր Արամն իմ ընկերն է, մենք միասին մի քանի տարի ճեմարանում սենյակակից ենք եղել և մեր մտքերը վաղուց են հատվում։ Կարծում եք՝ Տեր Արամի մոտ գալու, նրա խնդիրը լսելու համար ինձ պիտի վարչապետը կանչե՞ր։ Դրա համար կարիք կա՞, որ ինձ որևէ մեկը հրավիրեր»,- ավելացրեց Տեր Տարոնը։ Հիշեցման կարգով նշենք, որ Տեր Տարոն քահանա Հունանյանը, ով մասնակցել էր Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին, այսօր կանչվել էր Մայր Աթոռ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ նա հրաժարվել է կարգապահական հանձնաժողովի հետ քննել իր հարցը։ |

«Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց». Աննա Հակոբյան
13012:24
«Արսեն Թևոսյանը մանկահասակ երեխաներ ուներ». մանրամասներ՝ արցախցի երիտասարդի ինքնասպանությունից
23112:00
«Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
12511:12
«Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, Ադրբեջանը զորահանդես է անցկացնում». Տիգրան Աբրահամյան
10010:30
Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի (տեսանյութ)
21410:01
«Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հակասահմանադրական օրակարգ է»․ Սուրեն Սուրենյանց
16809:36
Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
18709:12
Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»
16509:06
