Հետաքրքիր փաստեր` Սերգեյ Խաչատրյանին փոխանցված` Ստրադիվարիուսի ջութակի մասին

Ստրադիվարիուսի՝ 16 միլիոն դոլար արժողությամբ ջութակը 10 տարով հանձնվել է հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին։
Գործիքը պատրաստվել է 1723 թվականին և կոչվում է «Կիզևեթթեր»՝ իր նախկին տերերից մեկի անունով։ Ջութակը գնվել է բարեգործական ընկերության կողմից աճուրդում և ժամանակավոր օգտագործման է տրվել երաժշտին։ Խաչատրյանը առաջին անգամ նվագել է այս ջութակով Բրյուսելի Գեղեցիկ արվեստների պալատի բեմում։
Հետաքրքիր է, որ ջութակի նախկին տերերից մեկը մի անգամ այն պատահաբար մոռացել էր Նյու Յորքի տաքսիներից մեկում: Բարեբախտաբար, գործիքը գտնվել էր հաջորդ օրը:
Անտոնիո Ստրադիվարիուսն իտալացի վարպետ է, բոլոր ժամանակների ամենահայտնի ջութակ պատրաստողներից մեկը։ Նրա պատրաստած գործիքները կոչվում են Ստրադիվարիուս (Stradivarius): Ընդհանուր առմամբ պահպանվել է մոտ 500–600 Ստրադիվարիուսի իրական ջութակ, ինչպես նաև մի քանի տասնյակ թավջութակ և ալտ։ Ստրադիվարիուսի ջութակները հայտնի են իրենց անհավանական հնչողությամբ՝ ջերմ, խորը և հստակ տոնով, որն առ այսօր ոչ ոք ամբողջությամբ չի կարողացել կրկնել։ Շատ երաժիշտներ և գիտնականներ փորձել են բացատրել դրանց գաղտնիքը՝ նյութերից մինչև լաքի բաղադրություն, բայց հստակ պատասխան դեռ չկա։ Այսօր նման գործիքների արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի, իսկ որոշ նմուշներ գերազանցում են 20 միլիոնը։ Հիմնականում դրանք պատկանում են բարեգործական հիմնադրամների կամ մասնավոր հավաքորդների, որոնք ժամանակավորապես փոխանցում են դրանք աշխարհահռչակ երաժիշտներին։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12