Տիգրանի մայրը որոշել է լքել համայնքը
![]() 480 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 00:00 Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել ՀՕՖ։ «Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել ՀՕՖ: Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք: Մայրը մի քիչ հուզվեց, լացեց: Ասացինք՝ ո՛չ, արի այսօր տեղափոխենք»,- այս մասին «Այսօր»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Նա հայտնեց նաև՝ տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը. «Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ, գնալ իր հորական տուն: Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ լինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն»։ Հարցին՝ երեխաներն ինչպե՞ս են ընդունել մորից բաժանվելու լուրը, չեն ընդդիմացե՞լ, Գալոյանը նշեց. «Դե, մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում: Էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում: Մեծ աղջիկն էր խոսում, ասացինք՝ եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային: Երեխաների հետ աշխատանք կտարվի ՀՕՖ-ում: Այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել: Կարող է՝ հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի»: |

«Նույնն է, որ քաղաքապետը գնա մեկի տուն, ասի՝ այս տան ամուսինն անբարոյական է, պետք է ընտանիքը մաքրենք». Ոսկան Սարգսյան
8104:06
Վորոնեժում երեխան հենվել է վերելակի դռանն ու ընկել հորանը (տեսանյութ)
20900:58
«Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև զենք չունի». Արթուր Վանեցյան
232Երեկ, 23:18
Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի անազատության մեջ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդի համար
151Երեկ, 23:06
«Էջմիածնում առաջիկա կիրակի սպասվող ընտրությունը ճակատագրական նշանակություն է ունենալու». Նաիրի Հոխիկյան
204Երեկ, 23:00
«ՔՊ-ն Ծաղկալանջին զրկել է մանկապարտեզից». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
209Երեկ, 22:12
«Հանգիստ թողե′ք էդ կենդանուն էլ, փրկել ցանկացող մարդկանց էլ. վայրի բնությունը սանատորիա չի». Հրաչյա Խաչատրյան
287Երեկ, 21:54
«Պարտվողական կարգախոսից խոսողը հայտարարում էր՝ ինչ էլ լինի, իրենք իրենց պարտված չեն համարի». Վիտալի Մանգասարյան
211Երեկ, 21:00
