«Ալիևի օրակարգը՝ Երևանի կատարմամբ»․ Սուրեն Սուրենյանց
![]() 145 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 09:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը»,- երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս խոսքերը, փաստացի, արդարացում են Ալիևի վերջին ելույթի համար, որը վերաբերում էր ժողովրդագրական էքսպանսիային և Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական մակարդակում․ ․ եթե «Արցախ» ասելը նույնացվում է «Բասարգեչար» ասելու հետ, ապա դրանով մերժվում է Արցախի պատմական և իրավական գոյության հիմքը, իսկ ազգային հիշողությունը ներկայացվում է իբրև «հոգեբանական խանգարում»։ ․ սա այլևս պարտվողական քաղաքականություն չէ․ սա վասալային մտածողություն է, որտեղ իշխանությունը ոչ թե հակադրում, այլ՝ հարմարեցնում է սեփական խոսույթը Ալիևի օրակարգին։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վասալիտետի ներքո։ Նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջադրվում է ԱԺ ընտրություններում, Ալիևը Բաքվից ձևակերպեց նրա ապագա նախընտրական օրակարգը՝ խաղաղության, սահմանների և «հոգեբանական խնդիրների» թեմաներով։ Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել՝ իբր հարմարվելը խաղաղություն է, իսկ հիշողությունը՝ խնդիր։ Պետությունները չեն ապրում սեփական պատմության ուրացման հաշվին․ նրանք գոյատևում են հիշողությամբ, արժանապատվությամբ և ինքնագիտակցությամբ։ Հայաստանի հոգեբանական խնդիրն այս իշխանությունն է, որը կորցրել է ինքնահարգանքի զգացումը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
4400:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
92Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
113Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
150Երեկ, 23:19
«Դու վաբշե ի՞նչ գործ ունես հարյուրամյակներով ու հազարամյակներով մշակված՝ Սբ.Պատարագի ծիսակարգի հետ». Ռուբեն Մելիքյան
114Երեկ, 23:00
«Կամ ցմահ կնստեն, կամ կհասցնեն փախչել ու թաքնվել Թուրքիայում». Նաիրի Հոխիկյան
251Երեկ, 22:12
«Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում». Միհրան Հակոբյան
129Երեկ, 21:48
«Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, ճիշտ կլինի պատարագին հնչեցնել օրհներգը». Նիկոլ Փաշինյան
137Երեկ, 21:30
