Ինչպե՞ս են Վրաստանում արտաշիրիմում անելու. «Հրապարակ»
![]() 236 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: Հանրային մեղադրողը 2 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն և դիակի արտաշիրիմում կատարելու, և այդ օրը դատարանը պետք է որոշի՝ բավարարե՞լ դատախազի միջնորդությունները, թե՞ ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել՝ բավարարել, թե ոչ, ինքը կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, կմերժի․ «Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում, ինչպե՞ս պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի՝ այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունե՞ն։ Մեկ անգամ՝ 2021 թվականին, դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկնելու հետեւանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել․․․ Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել Ազգային ժողովում»։ Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը՝ Շառլ Ազնավուրի հետ, այցելել էր սրճարան: Ըստ գործի տվյալների, Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան և ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել: Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն և թիկնապահ Աղամալ Հարությունյանին (այժմ՝ հանգուցյալ)՝ «Կուկու» մականունով, դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր երեւան եկած հանգամանք դիտարկեցին»: |

«Հանգամանք, որ ստիպում է իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին». Կարեն Հեքիմյան
13303:06
«Վատը աղմկոտ է, բայց լավը շատ է». Տաթևիկ Հայրապետյան
15502:12
«Ալեքսանդրապոլյան դասեր, արդյո՞ք պատմությունը կրկնվում է». Դերենիկ Մալխասյան
18001:06
Ուկրաինայում կտրուկ աճել է արտագաղթը
26100:38
«Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորած Շիրակի թեմը մնաց կուռ և անհողդողդ». Արեգ Սավգուլյան
19100:00
ԵՄ-ն կարող է մշտապես սառեցնել ռուսական ակտիվները՝ շրջանցելով Հունգարիայի վետոն
260Երեկ, 23:54
«Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է և ունի՝ ո՛չ ասելու». Արամ Ա (տեսանյութ)
194Երեկ, 23:30
Շվեյցարիայի բնակիչների կեսը կողմ է արտահայտվել բնակչության թվի սահմանափակմանը
329Երեկ, 23:19
