«Իբր Հայաստանը ցորենի ճգնաժամի մեջ էր, իսկ Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Իշխանությունները փորձում են հասարակությանը ներկայացնել մի իրավիճակ, իբր երկիրը սովի մեջ է, ցորեն չկա, և ահա՝ իբր ի ուրախություն բոլորիս, Ադրբեջանը թույլ է տվել, որ ղազախական ցորենը իր տարածքով անցնի Վրաստան ու գա Հայաստան։
Բնականաբար, սա արվում է առաջիկա ընտրություններից առաջ՝ սոցիոլոգիական պատկերն «շտկելու» նպատակով։ Եվ դեռ նմանատիպ քայլեր անպայման կլինեն Էրդողանի և Ալիևի կողմից․ նրանք փորձելու են օգնել գործող իշխանությանը՝ կորցրած ընտրողներին ետ բերելու հարցում։
Մյուս դրդապատճառն էլ Զանգեզուրի միջանցք ստանալու մասին Ալիևի հայտարարությունները մեղմելն է՝ դրական քայլի իմիտացիայով։
Սա ամբողջությամբ կեղծ պատմություն է։
Իբր Հայաստանը ցորենի ճգնաժամի մեջ էր, ժողովուրդը սովամահ էր լինում, իսկ Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց։
Կա նաև մեկ այլ ստոր միտում՝ նսեմացնել 90-ականների հաղթանակները։ Այո՛, այն ժամանակ ցորեն չի եղել, և բերվել է Թուրքիայի տարածքով, բայց մենք հաղթած պետություն էինք։ Ինչպե՞ս կարելի է այդ ժամանակաշրջանը համեմատել այսօրվա պարտված, նվաստացած և ամեն ինչ միակողմանի զիջած Հայաստանի հետ։
Բավական է մեր հայրենակիցներին սպանած, էթնիկ զտումներ իրականացրած և բանտերում խոշտանգող Ադրբեջանի իշխանություններին սրբադասեք մեր երկրում»։

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
6109:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
6709:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
6408:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
6608:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10002:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
20900:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
10900:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
29800:01