Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հայաստանի և Ադրբեջանի հասարկությունների հաշտեցումը կարևոր է, բայց ժամանակ է պահանջում»․ Արարատ Միրզոյան

«Հայաստանի և Ադրբեջանի հասարկությունների հաշտեցումը կարևոր է, բայց ժամանակ է պահանջում»․ Արարատ Միրզոյան
136
Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 11:24

«Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց մնում են դեռ հարցեր, որոնք ենթակա են կարգավորման և դա հենց քաղաքացիների, երկու հասարակությունների միջև հարաբերություններն են»,- այսօր «Օրբելի» կենտրոնում կազմակերպված խորհրդաժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Պետք է ընդունենք, որ այդ հաշտեցումը ժամանակ է պահանջելու, հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբեկտիվ է, պայմանավորված է հոգեբանական խորը տրավմայով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, և դա հաղթահարելու խնդիր կա և ժամանակ է պետք։ Քաղաքացիական հասարակությունների միջև շփումները և կապերը շատ կարևոր են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, նաև հասկանում ենք, որ Ադրբեջանի հասարակության ընկալումն էլ է այդպես։ Մենք և Ադրբեջանն առաջին երկրները չենք, որ կոնֆլիկտից հետո այս ճանապարհի միջով անցնում ենք, դա ցավոտ գործընթաց է, հեշտ տրվող գործընթաց չի, բայց պետք է արվեն քայլեր, և գուցե մեկ տարի հետո արձանագրենք էական տարբերություն այս ուղղությամբ»,- նշել է ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը մասնակցում է «Օրբելի ֆորում 2025»-ին