Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
![]() 414 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 15:24 Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու թիվ 863-171 պայմանագիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40.900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվում է «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերությանը: Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին, նշված հասցեում ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինությունը: Կադաստրային գործում բացակայում են շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները: Հեղուշ Գալստյանին կառուցապատման իրավունքով պատկանող՝ 0.48 հա (Դրախտիկ 1-ին փողոց 97 հասցե) և 0.74 հա մակերեսով հողամասերի միավորման արդյունքում առաջացած՝ 1.22 հա հողամասին տրվում է «Գեղարքունիքի մարզ, Շողակաթ համայնք, գյուղ Դրախտիկ, 1-ին փողոց, 97 հասցեն»: Քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա՝ 2018 թվականի հունվարի 19-ին վերոնշյալ հասցեով գրանցվում է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը 1.195 հա հողամասի նկատմամբ, տրվում է պետական գրանցման վկայական: Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) տրամադրելու պահին՝ 2017 թվականի հունվարի 22-ին, նշված հասցեում ինքնակամ կառուցված են եղել վերոնշյալ փաստաթղթերով կառուցման ենթակա շինությունները: Այսպիսով, Դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է՝ 2010 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինքնակամ կառուցված 5 քմ շինության առկայության պայմաններում տրամադրել են ճարտարապետահատակագծային առաջադրանք. Ուսումնասիրության արդյունքներով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
17315:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
54917.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
47817.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
58416.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51415.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51015.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52414.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
50914.04.2026, 17:18
