«Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկարատև և անշրջելի խաղաղություն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին՝
- ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,
- կորցրեցինք Արցախը որպես մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թվականին, երբ կորցրեցինք արևմտյան հայկական աշխարհը,
- կորցրեցինք 5,000 մարդկային կյանք,
- հանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,
- հանձնեցինք Հայաստանի Հանրապետության 200-ից ավելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,
- ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք հանձնելու միջազգային պարտավորություն,
- ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ,
և այդ ամենից հետո,
- միևնույն է չունենք Ադրբեջանի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ,
- չունենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացում,
- մեզանից պահանջում են հանել Սահմանադրությունից հղումն անկախության հռչակագրի վրա,
- մեզանից պահանջում են ադրբեջանական անկլավների վերադարձ,
- մեզանից պահանջում են 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,
- մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնության «դենացիֆիկացիա», ներառյալ «տարածաշրջանային անվտանգության սպառնալիք»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:
Հա, հաստատ վստահեցինք:
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնե կարողանո՞ւմ են նայել»:

«Կարդացի և ավարտեցի «Իշխանություն և առաջընթաց» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5209:24
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. «Ժողովուրդ»
6209:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8107:24
«Ժամեր են անցնում օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ». Աննա Կոստանյան
17901:06
Պուտինն ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում օտարերկրացիներին առանց IMEI-ի SIM քարտեր տրամադրելու համար
34200:05
«ՀՀ վարչապետն արդեն զգում է, որ ճիշտ պահն է կանգ առնելու». Ռոբերտ Ամստերդամ
202Երեկ, 23:48
Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվակազմը մեծացրել է՝ հասցնելով 2,426 միլիոն
465Երեկ, 23:36
«ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչում այն». Զախարովա
282Երեկ, 23:16