«Զամբիկի անկառավարելի ցատկերով բեմը պատռելով` մշակույթ են ներկայացնում». Գոհար Ասատրյան
![]() 326 Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 19:24 Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան աչքս ընկավ այս պարը, ու ամբողջ օրը հիշեցի Վարպետ Գագիկ Գինոսյանին։ Ի՞նչ կասեր նա, ինչպե՞ս կորակավորեր։ Ազգը կատաղել է, սեռերը՝ խառնվել։ Հեզաճկուն պարերը մի կողմ դրած՝ զամբիկի անկառավարելի ցատկերով պատռում են բեմը հերիք չի, մի հատ էլ այս ձևով մշակույթ են ներկայացնում։ Գոգնոցի վրայի խաչը գոնե հուշեր, որ ինչպես Սայաթ Նովան է ասում՝«մե քիչ կամաց գնա, գոզա՜լ»։ Հիմա ասեք՝ էս ոռնոցները, էս վայրագությունը , ոտքի ճողված շարժումներից մինչև ազդրերը բաց կանայք, մեջքի անճոռնի շարժումները ինչքանով են հարիր հայու գենին, և ցույց տվեք այն ուղիղ համեմատական և տրամաբանական կապը, որ մշտապես դրվում է հագուստի, պարի, հյուսած մազերի ու քողի միջև, երբ պարողը բարձրանում է բեմ։ Գրագիտություն պետք է դրսևորել այս բոլոր դետալներն ընտրելիս, որ ներկայացրածդ գործը աչքահաճո ու ականջ շոյող լինի։ Եվ որ այս ամենից զատ մշտապես գիտակցես, որ օտարի աչքին դու մշակույթ ես ներկայացնում, մշակույթ, ոչ թե բարեկամիդ հարսանիքի տռճիկախառն տաշիտրնգին»։ Աղբյուրը` Գոհար Ասատրյան |

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանել է Նյու Յորք
111Երեկ, 23:42
«Վեհափառ Հայրապետն ընդունել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին»․ Մայր Աթոռ
119Երեկ, 22:24
«Քվեաթերթիկներն արդեն շարված են սեղանի վրա, ինչն ընտրախախտում է»․ «ՀայաՔվե»
143Երեկ, 22:12
«Սա փորձություն է, և դրանից պետք է ուժեղացած դուրս գալ»․ Արագածոտնի թեմ
117Երեկ, 21:42
««Իմնեմնիմի»-ն շարունակելու է մնալ եթերում»․ Ռուբեն Մելիքյան
142Երեկ, 21:36
«Աղետ՝ Իտալիայի Ջենովա քաղաքում»․ Լևոն Ազիզյան
168Երեկ, 20:48
«Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է»․ ՆԳՆ
252Երեկ, 20:00
Փարիզի կենտրոնում փորձել են կողոպտել Chanel-ի խանութը
218Երեկ, 19:36
