Գերմանիան կարգելի ՌԴ քաղաքացիների մուտքն առանց կենսաչափական անձնագրի

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Ռուսաստանի քաղաքացիներին Գերմանիա մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ կլինի կենսաչափական անձնագիր, հայտնում է Ռուսաստանում Գերմանիայի դիվանագիտական առաքելության կայքը։
Ոչ կենսաչափական ռուսական անձնագրերի օգտագործումը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե դրանք պարունակում են վավեր գերմանական վիզա։ Ընդ որում, մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն արտասահմանում Գերմանիայի առաքելությունները կշարունակեն վիզաներ տրամադրել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի տերերին, և այդ վիզաները կարող են օգտագործվել Գերմանիա մուտք գործելու և մնալու համար առանց լրացուցիչ փաստաթղթերի, նշվում է հայտարարության մեջ։
2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Գերմանիայում նոր վիզաների կամ նախկինում տրված բնակության թույլտվությունների երկարաձգման դիմումները հնարավոր կլինեն միայն կենսաչափական ռուսական անձնագիր ներկայացնելու դեպքում։
Նմանատիպ որոշումներ նախկինում կայացրել են Դանիան, Չեխիան, Ֆրանսիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Իսլանդիան, որը Շենգենյան գոտու մաս է կազմում։

«2026 թվականին Chrome-ում հայտնաբերվել է «զրոյական օրվա» 8 խոցելիություն»․ Սամվել Հայրապետյան
511:30
«Ինչպես են երիտասարդների բողոքի ակցիաները տարածվում ամբողջ աշխարհում»․ #TheGuardian (տեսանյութ)
3311:25
«Հանրային ճնշումն ու համախմբվածությունը տալիս է իր դրական ելքը»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
4411:06
Ուկրաինան Միխայիլ Գալուստյանին ներառել է Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
14709:24
Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
8209:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9407:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
13003:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
13402:06