«Սա ցորենի տեսքով «կուտ» է՝ սուտ խաղաղություն կերակրելու համար»․ Էդգար Ղազարյան
![]() 109 Այսօր, 10:00 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր է ողջ իշխանական քարոզչական միջոցներն աղաղակում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներմուծելու մասին։ Տեղի ունեցածը գործնական ապացույցն է այն բանի, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին։ Ասվածի ապացույցն այն է, որ Ադրբեջանի տարածքով տարանցիկ հայկական նշանակակտ հասնող բեռնափոխադրման համար ոչ մի տեղ ոչ մի նոր փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետև ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԱՊՀ անդամ պետություններ, իսկ ԱՊՀ գործող կարգավորումները թույլ տալիս են առանց որևէ նոր համաձայնագրի ստորագրման կատարել նման գործարքները։ Նույնը վերաբերում է Հայաստանի տարածքով ադրբեջանական նշանակակտ առաքվող բեռների փոխադրումներին։ Այսինքն, Ադրբեջանից Նախիջևան կամ այլ ուղղություններ ադրբեջանական բեռներ Հայաստանի տարածքով փոխադրելու համար Վաշինգտոնում նոր համաձայնագիր կնքելու կարիք չկար։ Բայց Վաշինգտոնում կնքվել է այդ համաձայնագիրը, ինչն այլ բանի մասին է, քան բեռնափոխադրումը. այն տարբեր է գործող իրավակարգավորումներից, այն՝ Մեղրին Ադրբեջանին ֆիզիկապես հանձնելու և հայ-իրանական սահմանին ամերիկյան ռազմաբազա ստեղծելու մասին է։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«2020թ-ի իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը անընդունելի է»․ Վրաստանի հայ համայնք
2111:18
«Իշխանության փորձը չի վերածվում Եկեղեցու իրական պառակտման»․ Սուրեն Սուրենյանց
7410:48
«Մարտական հերթապահություն իրականացնողներից շատերի աշխատավարձը 200 հազարի սահմաններում է»․ Տիգրան Աբրահամյան
6110:30
«Սա ցորենի տեսքով «կուտ» է՝ սուտ խաղաղություն կերակրելու համար»․ Էդգար Ղազարյան
10610:00
Հացահատիկով բեռնված առաջին գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հասել է Հայաստան
10509:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
17707:42
«2018-ի իշխանափոխությունից 7 տարի հետո՞ իմացաք». Ոսկան Սարգսյան
25203:12
«Լուվրի տեսահսկման համակարգի գաղտնաբառը եղել է՝ «Louvre»»․ Ռոբերտ Բարսեղյան
25901:12
