Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«2020թ-ի իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը անընդունելի է»․ Վրաստանի հայ համայնք

«2020թ-ի իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը անընդունելի է»․ Վրաստանի հայ համայնք
96
Այսօր, 11:18

Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել․ «Դիմում ենք Վրաստանի Մշակույթի Նախարարությանը, իր ուշադրության տակ առնի այն փաստը, որ Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպում է համերգ խորագրով «հաղթանակի օրվա 5-րդ տարելից-Նոյեմբերի 8»։ Ադրբեջանը այդ օրը նշում է որպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի հաղթանակը Արցախում՝ (Լեռնային Ղարաբաղում)։ Միջոցառումը անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ՝ ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսաի Պիտոյեվը, իսկ կառուցմանը աջակցել է մեցենատ Ալեքսանդր Մանթաշեվը։
2020 թվականի պատերազմի ընթացքում հազարավոր հայեր զոհվեցին, բազմաթիվ ընտանիքներ ոչնչացվեցին, իսկ Արցախի տարածքի 11 458 քմ օկուպացվեց, այդ թվում՝ պատմական Շուշի քաղաքը, և պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի՝ Արցախի բնակիչները վտարվեցին իրենց պապական հողերից։ Այդ իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը աննընդունելի է։
Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ​​ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Մենք համոզված ենք, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը, որպես երկրի մշակութային և բարոյական արժեքները պաշտպանող մարմին, չպետք է անտարբեր մնա նման դրսևորումների նկատմամբ, քանի որ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։
Հորդորում ենք դիտարկել պետական ​​մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը կանխելու հնարավորությունը և արտահայտել դիրքորոշում, որը համապատասխանում է հումանիզմի, արդարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ոգուն»։