«Հարթագյուղի նախկին ղեկավարը ապօրինի օտարել է 10 միլիոն ՀՀ դրամ արժեքով հողատարածք»․ Հակակոռուպցիոն կոմիտե
![]() 328 Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 12:00 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 1996- 2021 թվականներն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն համայնքի տարածքում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,11035 հա մակերեսով հողատարածքն ապօրինի կերպով օտարել է իր որդուն: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված համայնքի ղեկավարը, խախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019 թվականի մայիսի 6-ին ձևականորեն կազմակերպել և աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է վերը նշված հողամասի ձևական աճուրդ-վաճառք, որի արդյունքում հաղթող է ճանաչել որդուն: Դրանից հետո վերջինս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, և նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա որդու նկատմամբ՝ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամներին: Վերը նշված 7 անձի, այդ թվում՝ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
17315:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
54917.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
47817.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
58416.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51415.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51015.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52414.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
50914.04.2026, 17:18
