Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից սահմանափակելու համար օգնության բերվեցին մահացած մարդկանց ցուցմունքները»․ Ամրամ Մակինյան

«Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից սահմանափակելու համար օգնության բերվեցին մահացած մարդկանց ցուցմունքները»․ Ամրամ Մակինյան
188
Այսօր, 15:54

Փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ իրավապահ համակարգի երևակայությության զինանոցը հայտարարում եմ սպառված…
Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն:
Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի:
Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին՝ կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել:
Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք։ Քանի՞ տարի է անցել, բա ինչի՞ էիք պահում էդ «հզոր» գործը… հաա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին Նախագահի ելքը… պարզ է, ամեն ինչ պարզ. կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը և քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես՝ կհանդիպենք դատարանում…»։

Աղբյուրը`   Ամրամ Մակինյան