Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Իշխանությունը նոր սերիա է նկարում»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը նոր սերիա է նկարում»․ Տիգրան Աբրահամյան
131
Այսօր, 17:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սերժ Սարգսյանի դեմ իշխանության 2-օրյա գրոհների՝ քաղաքական իշխանության, քննչականի, դատախազության «ճակատամարտների» հետևանքով, 3-րդ նախագահի դեմ «արխիվային» գործ թարմացվեց, իսկ նրա ազատ տեղաշարժը՝ երկրից ելքի տեսքով, սահմանափակվեց:
Նոր մեղադրանքի հիմքում դեռևս 2019 թվականին, այսպես կոչված, պարզաբանված հարց էր, իսկ գործով ցուցմունք տվողը դեռ նախաքննության փուլում էր հրաժարվել դրանից, այն համարելով թարգմանչական՝ իր կողմից տեխնիկական խնդիր:
Լսարանին տեսարաններ մատուցելու և տարիների ընթացքում նախագահ Սարգսյանին ուղղված զրպարտություններն ու կեղծ մեղադրանքներն ինչ-որ կերպ քողարկելու համար իշխանությունը նոր սերիա է նկարում, որն իրավական առումով նոր վախճանն է ունենալու, ինչ մյուս գործերը»: