Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը
![]() 269 Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 19:00 Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝ ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով»: Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ |

ՆԱՏՕ-ն Patriot ԶՀՀ է տեղակայել Թուրքիայի արևելքում
5612:30
«ՀՀ-ն 2025-ին ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում». Նարեկ Պարոնյան (տեսանյութ)
5512:00
«Հուշաքարերն ունեցել են բրոնզե ձուլվածքով կիսանդրի կամ լուսանկար, որոնք գողացվել և վաճառվել են»․ Էդուարդ Հայրումյան
9211:30
Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց (տեսանյութ)
11611:12
ԱՀԾ-ն՝ այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ
2811:02
«Թոշակը խանութի գների հետ չի խոսում». ագարակցի (տեսանյութ)
10310:48
Դիմակավորված իրավապահները մտել են Արմավիրի բանտ
15210:30
Ցեղասպանության թանգարանի և տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր. «Հրապարակ»
18509:18
