Կտրուկ վատթարացել է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը. նա տեղափոխվել է հիվանդանոց
![]() 349 Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 20:00 Այսօր ժամը 16։00-ի սահմաններում կտրուկ վատթարացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Քրեակատարողական հիմնարկի անձնակազն անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։ Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։ Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,- նշել է փաստաբանը։ Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։ Աղբյուրը` Զարուհի Փոստանջյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
22802:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
23300:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
272Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
385Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
286Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
251Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
183Երեկ, 21:42
