Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ «Արևմտյան Ադրբեջան»» հանրային քննարկումը

Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ «Արևմտյան Ադրբեջան»» հանրային քննարկումը
203
Այսօր, 21:18

Այսօր Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ «Արևմտյան Ադրբեջան»» մտացածին թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպվել էր «ՀԿ-ներին պետական ​​աջակցության գործակալության» կողմից:

Միջոցառմանը մասնակցել են ադրբեջանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։

Պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը շեշտել է, որ ադրբեջանցիների խաղաղ «վերադարձը» ժամանակակից Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և «ՀԿ-ները պետք է ավելի ակտիվորեն պայքարեն պատմության աղավաղման դեմ»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մասնակիցները ներկայացրել են նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված քարտեզներ, գրքեր, վավերագրական ֆիլմեր և նախագծեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ տարիներ շարունակ հայկական կողմը «խեղաթյուրել է» իրենց պատմությունը, և իրենք պետք է դրան հակադարձեն իրենց սեփական «գիտական ​​ճշմարտություններով»: