Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ի՞նչ է փորձում ցուցադրել Կամո Ցուցուլյանը». Էդգար Ղազարյան

«Ի՞նչ է փորձում ցուցադրել Կամո Ցուցուլյանը». Էդգար Ղազարյան
175
Այսօր, 21:48

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է փորձում ցուցադրել Ցուցուլյանը
Կոմիտաս պողոտայի վրա «Yerevan City» սուպերմարկետի հրդեհի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, գեներալի կոչում ունեցող Կամո Ցուցուլյանը, ով նախկինում երբեք առնչություն չի ունեցել փրկարար ծառայության հետ, այլ եղել է ոստիկան, հրդեհի ժամանակ, քաղաքացիական հագուստով բարձրանում է հրշեջ-փրկարարների համար նախատեսված սանդուղքով՝ հրդեհի մարման վայր։ Ակնհայտ է, որ նա այդ կարգավիճակում ոչ միայն չի կարող ֆունկցիոնալ աջակցություն ցուցաբերել հրշեջ-փրկարարների, այլև հակառակը՝ խանգարելու է նրանց իրենց ծառայությունն իրականացնելու ժամանակ։
Ակնհայտ է, որ այդ դերասանության նպատակը մեկն է․ Ցուցուցուլյանը փորձում է Սամվել Ալեքսանյանի ցուցադրել իր «անձնազոհ» կեցվածքը՝ նրա փողերի փրկության գործում, դրանից կրճոններ ստանալու հնարավոր ակնկալիքով։
Երբ չկայացած ոստիկանը դառնում է փրկարար՝ խայտառակությունն ունենում է այս տեսքը»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան