Չեխիայի խորհրդարանի նոր խոսնակը շենքից հեռացրել է Ուկրաինայի դրոշը

Իր պաշտոնավարման առաջին օրը Չեխիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ - խմբ.) նոր խոսնակ Տոմիո Օկամուրան հրամայել է հանել Ուկրաինայի դրոշը խորհրդարանի շենքից, որը կախված էր այնտեղ՝ որպես Ուկրաինային աջակցության նշան։
Նրա սոցիալական ցանցերի էջում հրապարակվել է համապատասխան տեսանյութը։
«Դա որոշակի խորհրդանիշ է։ Ուկրաինայի դրոշը հանվել է Չեխիայի Պատգամավորների պալատի շենքից իմ հրամանով, և դա տևեց ընդամենը մի քանի վայրկյան»,- ասել է Օկամուրան iDNES.cz-ին տված մեկնաբանության մեջ։
Օկամուրան ճապոնական ծագում ունեցող չեխ քաղաքական գործիչ է։ Ընտրություններից առաջ նա հայտարարել էր, որ իր կուսակցության՝ կոալիցիա մտնելու հիմնական պայմանը կլինի Չեխիայում բոլոր ուկրաինացիների բնակության թույլտվությունների վերանայումը։ Օկամուրան պնդում էր, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Չեխիա ուկրաինացի փախստականների հոսքը վատթարացրել է վարձակալվող բնակարանների մատչելիությունը և ավելացրել բժշկի մոտ այցելությունների սպասման ժամանակը։
Նա կարծում է, որ ուկրաինացիները խլում են չեխերի աշխատատեղերը և խանգարում Ռուսաստանից նրանց գազի մատակարարմանը։ Օկամուրան նաև կոչ է արել անհապաղ հանել Ուկրաինայի դրոշները կառավարական շենքերից։
Právě jsem nechal sundat ukrajinskou vlajku z budovy Poslanecké sněmovny pic.twitter.com/1dcxVrbAQs
— Tomio Okamura (@tomio_cz) November 6, 2025

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12