Պեղվում և վերականգնվում է Լոռե բերդի արքայական բաղնիքը

Այս օրերին հնագիտական պեղումներ և վերականգնման աշխատանքներ է կատարվում Լոռե Բերդ հնավայրի բաղնիքներից մեկում: Լոռե ամրոցը՝ որպես Տաշիր-Ձորագետի կամ Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք, կառուցվել է Դավիթ Անհողինի կողմից XI դարի 10-50-ական թթ.՝ շուտով վերածվելով քաղաք-ամրոցի, որի բնակչությունը հասել է 12-15 հազարի:
Լոռի բերդի տարածքում ժամանակին կառուցված է եղել երկու բաղնիք՝ մեծ և փոքր: Պահպանված բաղնիքի մնացորդներց մեծը գտնվում է միջնաբերդի մուտքից դեպի հարավ՝ 80 մետր հեռավորությամբ, իսկ փոքրը՝ Ձորագետի կիրճի եզրին: Դրանց կառուցումը վերագրվում է Լոռեի ծաղկման շրջանին՝ 11-12-րդ դարերին, երբ քաղաքի մեծաթիվ բնակիչների պահանջը չէր կարող բավարարվել միայն մեկ բաղնիքով:
Մեծ բաղնիքը բաղկացած է եղել երեք հիմնական մասերից՝ ջեռուցարանից, լոգարանից և հանդերձարանից: Լողասրահի մի հատվածում տեղավորված էր սառը ջրի ավազանը: Այստեղ դրված էր նաև պղնձյա կաթսա՝ ջուրը տաքացնելու համար (չի պահպանվել): Ինչպես սառը, այնպես էլ տաք ջուրը կավե խողովակներով ինքնահոսով մտնում էր լողասրահ: Խողովակները տեղավորված են եղել պատի մեջ, ջրածորակների տակ դրված են եղել քարե մեծ տաշտեր, որտեղից և վերցրել են ջուրը լողանալու համար:
Փոքր բաղնիքը կառուցվել է Ձորագետի կիրճի եզրին և իր տեղանքի շնորհիվ ունեցել է շահագործման ավելի լավ պայմաններ, քանի որ այստեղ ավելի դյուրին էին լուծվում ջրամատակարարման և ջրահեռացման (դեպի կիրճը) հարցերը: Ջրի մշտական պաշար ունենալու նպատակով փոքր բաղնիքից 30 մետր հեռու, դեպի հյուսիս, և նիշով բարձր, կառուցվել է ջրամբար՝ զգալի ջրատարողությամբ: Ջուրը այստեղ բերվել է քաղաքի ջրամատակարարման գծով:
Ջրամատակարարումը իրականացվել է կավե փողրակներով: Մեծ բաղնիքի ջեռուցումը կատարվել է հիպոկաուստի եղանակով (երբ հատուկ հենարանների վրա կառուցված հատակի տակով անցկացնում են տաք օդը և ծուխը՝ տաքացնելով հատակը): Ջուրը բերվել է Միսխանա գետից ու նրան մոտ աղբյուրներից՝ շուրջ 5 կմ հեռավորությունից:

«Գոյ» թատրոնը վերադառնում է
25708.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
44007.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
49006.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
50106.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
39806.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
35606.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
72402.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
290701.09.2026, 00:24