Ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները. «Ժողովուրդ»
![]() 138 Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «Արագածոտնի թեմի հոգեւորականներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը ՀՀ քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է թե՝ հրաժարվել է հոգևորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները և այլ իրերը վերադարձնել, քանի որ, ինչպես տեղեկացանք, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները։ Դեպքից անմիջապես հետո մեզ հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական և ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որեւէ կերպ չեն առնչվում քրեական գործին։ ՀՀ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», որի շրջանակում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Սակայն արդեն անցել է ավելի քան երկու շաբաթ, և քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ Մեր տեղեկություններով՝ փաստաբանները այս առիթով դիմումներ են ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչև օրս որևէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։ Փաստացի, քննչական մարմինը դեռևս պահում է մարդկանց անձնական իրերը. ինչպես բնորոշում են փաստաբանները՝ դա արվում է առանց իրավական հիմնավորման՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը»։ |

«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
18400:48
Իրանը բալիստիկ հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին (տեսանյութ)
27800:21
ԱՄԷ-ում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել իրանական հարվածների հետևանքները նկարահանելու համար
20500:15
«Ասում ես՝ Ղարաբաղի մեր քույրեր, եղբայրներ․ գոնե մեկին այցելե՞լ ես»․ Տիգրան Պետրոսյան
19500:06
«ՀՀ-ում կա անընդհատ պատերազմ բերող ուժ, ով ամենաշատն է օգտագործում «խաղաղություն» բառը». Քրիստինե Վարդանյան
146Երեկ, 23:54
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ
89Երեկ, 23:24
«Գզոյանն արդյո՞ք առանց մտածելու չի նվիրել Վենսին Արցախի մասին գիրքը». Հայկ Մարտիրոսյան
129Երեկ, 23:12
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունն ավարտվել է
280Երեկ, 22:54
