Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
![]() 234 Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ»-ը գրում է. «Դեռեւս ապրիլին տեղեկացրել էինք, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին: Սակայն, ինչպես այժմ փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Նշենք, որ այս պահին կան 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո: Տեղեկացրել էինք նաև, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է. գործընթացը կանգ է առել»։ |

«ԱԱԾ-ն վաղը զենքով, գուցե շներով կներխուժի Գյումրու այս փառահեղ Եկեղեցին և «կսանրի» տարածքը ռիսկերից»․ Սյուզի Բադոյան
6520:12
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել
9719:54
Ավետիս Առաքելյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ. նա մասնակցել է հարցաքննությանը
8119:30
Դատարան է հանձնվել Զորականում անչափահասի նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
11819:00
Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը
15918:48
ՔԿ-ն վերադարձրել է «Անտիֆեյք» լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը
14518:30
«Տեսա՞ր, որ չես կարողանում հարցը լուծել բնակցային տրամաբանությամբ, թողնեիր՝ գնայիր». Սևակ Հակոբյան
14618:18
«Դանիել ջան, անհիմն ադրբեջանական խոսույթ ես տարածում». Մհեր Հակոբյան
13618:00
