«Իշխանականները խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատը ներկայացնում են որպես ձեռքբերում»․ Ոսկան Սարգսյան
![]() 153 Այսօր, 17:24 Լրագրող Ոսկան սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատահակա՞ն է, որ Կիրանցի Սուրբ Երորոդություն, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցիները միաժամանակ նորոգում են: Իսկ Կիրանցի անտառներում հառնող, պետական պահպանության տակ գտնվող հնամենի Կիրանց, Առաքելոց, Սամսոնի, Դեղձնուտ հնամենի վանքերը քանդվում են, նորոգող չկա։ Կիրանցի ու Ոսկեպարի ճանապարահամերձ եկեղեցիները նորոգում են, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս իշխանավորները գնան, դրանց ֆոնին նկարվեն ու ասեն՝ ժողովուրդ ջան, սուտ է, հող չենք հանձնել, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքներով, կադաստրի վկայականներով պատկանող 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը սահմանազատման անվան տակ միակողմանի կերպով 2024թվականին Ադրբեջանին չենք հանձնել։ Իշխանական պատգամավորները հպարտ-հպարտ նկարվում են խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատի մոտ ու այդ պատը ներկայացնում որպես մեծ ձեռքբերում։ Կիրանցում 2024-ին հնձվել է 38 հեկտար աշնանացան ցորեն, գյուղի հողերը Ադրբեջանին հանձելուց հետո , 2024-ին հնձվել է 6 հեկտար ցորեն ու գարի։ Այս տարի Կիրանցում, բացի տնամերձ հողամասերը, գարնանացան չի արվել, նոյեմբերն է, դեռ ոչ մի մետր աշնանացան չի ցանվել։ Կիրանցի արոտավայրերը Ադրբեջանին հանձելուց հետո գյուղում պահվող խոշոր եղջերավոր անասունենրի թիվը 40 տոկոսով նվազել է»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Մերձավանում լարված իրավիճակ է․ բողոքի ակցիա է պլանավորվում». Լիա Սարգսյան
9818:42
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
10818:36
Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, կիրառվել է տնային կալանք
12618:24
«Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան». Արամայիս Հայրապետյան
15917:54
«Բաքուն 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով»․ Տաթևիկ Հայրապետյան
16217:30
«Իշխանականները խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատը ներկայացնում են որպես ձեռքբերում»․ Ոսկան Սարգսյան
14617:24
«Բաքվի բանտում ՀԱՅԸ բղավում է մեր ազգային իրավունքի մասին, իսկ այստեղի գործողը՝ քանդում Հայոց եկեղեցին»․ Արեգ Սավգուլյան
18517:06
«Իրավապահ կոչվող համակարգը մեր երկրում վաղուց դարձել է ան-իրավապահ»․ Մարգարիտ Եսայան
18316:18
