«Ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Ղահրամանյան
![]() 284 Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ., 13:24 «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ալիևը բավարարված չէ օգոստոսի 8-ի փաստաթղթով, նա կոնկրետ միջանցք էր ուզում՝ ավելի շատ իրենց դաշնակից 3-րդ պետությունների հսկողությամբ, որը չստացավ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի և ադրբեջանցի պատգամավորների՝ հնչեցրած կատարած հայտարարությունները։ «Ալիևի՝ Սևանա լճի հետ կապված հայտարարությունը եթե իրավիճակի սրել չէ, ապա նվազագույնը խաղաղության վնասում է, բայց սա հետքայլ չէ օգոստոսի 8-ի համաձայնագրից, որովհետև ստորագրված փաստաթղթից բանավոր խոսքով հետքայլ չեն անում»,- ավելացրեց ՔՊ-ական պատգամավորը։ «Ադրբեջանական կողմից պնդում կա, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, դուք պատրա՞ստ եք ապրել նրանց հետ»․ լրագրողների այս հարցին Նարեկ Ղահրամանյանն այսպես պատասխանեց․ «Ես անձամբ պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել։ Մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ էլ կան, որ ապրել են հայերի հետ ԽՍՀՄ տարիներին, բայց ուզում եմ կրկին նշել, որ օգոստոսի 8-ի նախաստրագրված պայմանագրում և բանակցություններում նման խոսակցություն ուղղակի չկա։ Կարող է 50 տարի հետո որպես տուրիստներ գան, կարող է նաև հայերը գնան, բայց դա վերադարձ՝ որպես այդպիսին, չի կարող դիտարկվել»։ |

«Դուբայում ամերիկյան աշտարակի թիրախավորումը՝ ի պատասխան Իրանի բանկերի վրա կատարված հարձակման»․ Փույա Հոսսեինի
6800:30
Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են
9000:02
«Կոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը․ պատասխանատուներն ուղտի ականջում քնած են»․ Գագիկ Շամշյան (տեսանյութ)
107Երեկ, 23:06
«Իրա դոշին խփած քարտեզի վրա Մեղրին չկա․ սահմանի առաջին 3-4 կիլոմետրը չկա»․ Ագարակի բնակիչ (տեսանյութ)
169Երեկ, 21:54
«Թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
116Երեկ, 20:24
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենը կազինոյում տանուլ է տվել նաև բուժանձնակազմի աշխատավարձերը
160Երեկ, 19:06
«Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
164Երեկ, 17:54
«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
150Երեկ, 16:24
