Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Կասեցվել է Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը
158
Այսօր, 14:24

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ռուսթավելի 19):
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Ի մասնավորի՝
․ խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ,
․ սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում,
․ պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
․ առաստաղները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
․ դռները հարթ չեն եղել՝ բացառելով դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը:
- Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»:

Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը
Մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը