Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը»․ Երեմ Սարգսյան

«(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը»․ Երեմ Սարգսյան
121
Այսօր, 15:12

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլուխգործոցներից մեկը․
Դատաքննության ընթացքում պնդում էինք, որ անկախ որևէ ապացույցից ու անկախ գործում առկա կոպտագույն խախտումներից, միևնույն է այդ (Չ)դատավորը մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին այդ շինծու մեղադրանքով։
(Չ)դատավորն ասում էր, որ այդպիսի բան չկա։
Նշեմ հերթական ակնհայտ ապացույցը․
1․ դատաքննության հենց սկզբում հիմնավորեցինք, որ քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է եղել, ինչը քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղակի հիմք էր և այդպիսի միջնորդութուն ներկայացրեցինք դատարանին։
2․ Միջնորդության լուծումը Դատարանը հետաձգեց, պատճառաբանելով, որ դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքներ պետք է պարզի ապացույցների հետազոտման միջոցով։
3․ Սակայն երբ ապացուցների հետոզոտումն ավարտվեց, (Չ)դատավորն այդպես էլ այդ միջնորդության վերաբերյալ որոշում չկայացրեց և առանց այդ միջնորդությունը քննելու ու լուծելու, դրա փոխարեն մեղադրական վերդիկտ կայացրեց։
4․(Չ)դատավորն այդ միջնորդությանն անդրադարձել և այն մերժել է միայն մեղադրական վերդիկտ կայացնելուց հետո կայացրած դատավճռում։
Հիմա հարց՝ եթե (Չ)դատավորն արդեն մեղադրական վերդիկտ էր կայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ, դրանից հետո մի՞թե կարող էր հակասել ինքն իրեն՝ բավարարեր մեր միջնորդությունը և քրեական վարույթն ապօրինի լինելու հիմքով դադարեցներ քրեական հետապնդումը։
Մի՞թե հաստատելու էր, որ ապօրինի գործով է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։
Այսինքն, (Չ)դատավորն ի սկզբանե գիտեր, որ մեղավոր է ճանաչելու Միքայել Սրբազանին և մերժելու է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների ցանկացած միջնորդություն։
Ակնհայտ անարդար դատական ակտի կայացումը հատատող հերթական ակնհայտ ապացույցն է․․․»։

Աղբյուրը`   Երեմ Սարգսյան