«Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ». Հաջիզադե

Ադրբեջանի դիրքորոշումը Արևելյան Զանգեզուրի շրջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող «միջանցքի» վերաբերյալ սկզբունքային է՝ հիմնված իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա։ Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել տեղաշարժը: Այս մասին АПА -ին ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով «Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ «Դրա միակ նպատակն է ստեղծել անարգել տարանցիկ կապեր՝ համաձայն միջազգային իրավունքի և համաձայնագրերի։ Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքը կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակներում լրացուցիչ երթուղիների ձևավորմանը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
917:00
«Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ, նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի»․ Վարդան Հարությունյան
3316:48
«Քաղաքական սկզբունքայնությունը սեփական երկրի ճակատագիրը կուսակցական հաշիվների զոհասեղանին դնելը չէ»․ Արմեն Խաչատրյան
4916:42
«ՀԱՊԿ-ն դուռը չի փակում Հայաստանի առաջ»․ Լավրով
9716:24
«2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա». Նաիրի Հոխիկյան
5616:18
«Վեց տարի շարունակվող գահավիժումից հետո մեր դիրքորոշումը պետք է լինի միանշանակ»․ Դավիթ Անանյան
6516:12
Համախմբված կուսակցությունների հայտարարությունը (լուսանկար)
7516:00
«Կքննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»․ Լավրով (տեսանյութ)
12115:48