Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, կիրառվել է տնային կալանք

Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, կիրառվել է տնային կալանք
193
Այսօր, 18:24

Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով խափանման միջոցը։ «24Նյուզ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է պաշտպան Պետրոս Պետրոսյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվեց՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում։