Ուրբաթ, 07 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու վերաբերյալ

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու վերաբերյալ
179
Այսօր, 20:18

Ֆիզիկական անձինք սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նաև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, եթե կատարեն ՊԵԿ–ի սահմանած մի քանի քայլ. այս մասին պարզաբանում է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

«Ֆիզիկական անձինք կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը հարկային մարմին են ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր։ Կարևոր է իմանալ՝ եթե ձեր հայտարարագիրը սահմանված ժամկետում հարկային մարմին չեք ներկայացրել, և այն համարվել է ներկայացված հարկային մարմնի կողմից նախալրացման արդյունքում, ապա կարող եք վերջնաժամկետից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված և ճշտված հայտարարագիր և օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից»,- նշել են ՊԵԿ-ից։

Կոմիտեից նշում են նաև, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացին ներկայացրել է հայտարարագիր, սակայն հաշվարկային թղթի բացակայության պատճառով չի ստացել սոցիալական ծախսի փոխհատուցում, ապա սոցիալական ծախսի առկայության դեպքում համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվելուց հետո կարող է ներկայացնել ճշտված հայտարարագիր և օգտվել հնարավորությունից։