Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Վանում հայտնաբերվել են ուրարտական 3000-ամյա որմնանկարների հատվածներ»․ Արա Պողոսյան

Վանում հայտնաբերվել են ուրարտական 3000-ամյա որմնանկարների հատվածներ»․ Արա Պողոսյան
125
Այսօր, 02:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հայտնաբերվել է ուրարտական 3000-ամյա որմնանկարների հատվածներ։
Ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah-ը, Վանի Տուշպա շրջանում հայտնաբերված ստորգետնյա Ուրարտու համալիրում հայտնաբերված պատերի գրությունները մոտ 3000 տարվա են։ Համալիրը գտնվում է մոտ 6-7 մետր խորության վրա և բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնք միացված են միջանցքներով։
Պրոֆեսոր Մեհմեդ Ըշըքլըն նշել է, որ գրությունները չափազանց փխրուն են, և ուսումնասիրությունները կշարունակվեն աստիճանաբար, որպեսզի հնարավոր լինի պահպանել գրությունների ամբողջականությունը։ Նրա խոսքերով, այս տարածքում առաջին հայտնաբերված գրություններն են պատերի, և դրանք կդառնան մարդկության մշակութային ժառանգության մասը։
Ու հենց այսպես, հայկական մշակութային և պատմական ժառանգությունը դառնում է օտարների կամ թշնամիների սեփականությունը, որովհետև մենք չենք կարողանում ըստ արժանվույն տեր կանգնել մեր ժառանգությանը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան