«Փաշինյանն Ալիևին ասաց՝ «դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»»․ Բայրամով

Ադրբեջանական Minval-ը հրապարակել են այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ İTV-ին տված հարցազրույցից մի հատված․ «Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին շփումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին՝ Դուշանբեում: Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։ Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ բավականին կառուցողական էր․ նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը կարգավորելու համար»։ Դուշանբեում գտնվելու ընթացքում Իլհամ Ալիևը հանձնարարել է պաշտպանական գերատեսչությանը ապահովել խաղաղություն ու կայունություն՝ բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ․ այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անմիջապես քայլեր ձեռնարկել կայունությունն ապահովելու համար։
2019 թվականին Վիեննայում տեղի է ունենում ևս մեկ հանդիպում՝ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Այս հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ փոխում է իր դիրքորոշումը՝ բացահայտ հայտարարելով, որ չի կարող լուծել այդ հարցը և որ չի լուծի այն։ Նա նաև ներկայացնում է շատ հետաքրքիր փաստարկ. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Նա նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Նախագահը պատասխանում է. «Ընդհանուր առմամբ, չեմ ուզում որևէ մեկի մահը, բայց դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»»,- պատմել է Բայրամովը։

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա
4913:54
«Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել»․ Վահագն Արսենյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6413:48
«Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից»․ Նարեկ Մալյան
5813:30
«Հայկական կողմի խնդիրը պետք է լիներ այդ փաստաթղթի շրջանակներում պաշտպանել մեր շահը»․ Անդրանիկ Թևանյան
7013:12
«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6913:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7912:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
8112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
7712:30