Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ՝ հայերեն թարգմանությամբ
![]() 400 Շաբաթ, 08 նոյեմբերի, 2025 թ., 21:06 Հրապարակվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ՝ հայերեն թարգմանությամբ։ «Թերևս ամենից շատ Հայաստանը հայտնի է նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմի վերջերին Օսմանյան Թուրքիան փորձեց բնաջնջել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, կարծում եմ շատերն ամբողջությամբ չեն գիտակցում, թե ինչ կրոնական հալածանք էր դա, կրոնական ցեղասպանություն էր, մարդկանց սպանում էին, քանի որ նրանք քրիստոնյա էին։ Պատմեք մեզ՝ որտեղից մենք դա գիտենք»,- հարցազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի, նաև այս հարցն է ուղղել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը՝ դիմելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։ «․․․Օսմանյան թուրքերը մեծ վտանգ տեսան կայսրության քրիստոնյա բնակչությունից, օրինակ հայերից և պոնտացիներից, որ այդ ժողովուրդները կարող են ձգտել անկախության, և սկսեցին հալածել քրիստոնյա բնակչությանը կամ փորձել մահմեդականացնել նրանց․․․ Երբ սկսվեց պատերազմը․․․, օսմանյան բանակը գնաց կայսրության բոլոր հայկական գյուղեր ու քաղաքներ և երկու հարց տվեց․ առաջին հարցն էր․ կընդունե՞ք Իսլամը, հայ բնակչության մոտ 98 տոկոսը մերժեց՝ ասելով ոչ․․․ Երկրորդ հարցն էր՝ եթե չընդունեք Իսլամ, ապա կուղարկվեք Դեր Զորի անապատ․․․ Բոլոր տղամարդկանց սպանեցին, իսկ կանանց երեխաների հետ տարան Դեր Զորի անապատ։ Մենք կորցրինք մեր ժողովրդի մոտ 70 տոկոսը՝ շուրջ մեկուկես միլիոն մարդու, քանի որ նրանք հրաժարվեցին կրոնափոխ լինել։ Մենք ուզում ենք, որ բոլորը իմանան այս պատմությունը, ոչ միայն մռայլ կողմը, այն ունի նաև լույսով լեցուն խորհուրդ՝ քրիստոնյաները 20-րդ դարում հետևեցին Քրիստոսի ճանապարհին և զոհվեցին, մենք հուսով ենք, որ այդ զոհաբերությունն այսօր ապրող քրիստոնյաներին կտանի դեպի ավելի խոր հավատ․․․»,- իր պատասխանում ընդգծել է Կարապետյանը։ Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ»․ Արամ Վարդևանյան
12919:18
«Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9518:54
«Հակամարտության առաջին երկու օրվա ընթացքում ամերիկացի 650 զինվոր է սպանվել կամ վիրավորվել»․ ԻՀՊԿ (տեսանյութ)
20418:36
«Որոշ ՔՊ-ականներ, 37 թվականի ոճի մեջ, Լևոն Մկրտչյանին ինչի մեջ ասես մեղադրեցին»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
11918:24
«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պետք է փոխեն իրենց փիառը»․ Ոսկան Սարգսյան
15817:12
«Ի՞նչ քայլեր կիրականացվեն վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների և անհետ կորածների ընտանիքների կարգավիճակի մասով». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
16717:00
Հայաստանն առաջին անգամ ներառվել է կալանքի տակ գտնվող լրագրողներ ունեցող երկրների ցանկում
28415:27
Քննարկվում է մոպեդները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծը (տեսանյութ)
13215:18
